211652_close_icon
views-count4357 դիտում article-date 10:49 07-12-2019

Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարօրինակ զուգադիպությամբ մամուլի աչքից հեռու, օրեր առաջ տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին անձամբ ներկա է գրնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Զարմանալիորեն ռեկտորի ժպ-ն ոչ թե նշանակվել է, այլ կազմակերպվել է ընտրություն` միակ թեկնածու Եղիազար Վարդանյանով: Վերջինս առավել հայտնի է որպես Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, սկանդալային պատմություններւվ հայտնի Հովհաննես Թոքմաջյանի հետ իր կապերով, հենց նրա օրոք է եղել բուհի աշխատակազմի ղեկավար և ժամանակին, ըստ լուրերի, հանդիսացել է ՀՀԿ-ի ներբուհական կլանի ներկայացուցիչ: Ավելին, տեղեկացանք, որ ռեկտորի ժպ-ն մեկ այլ հանրապետականի (գուցե սառեցված)՝ նույն բուհի ուսխորհրդի նախկին նախագահ Հովսեփ Հովեյանին նշանակել է ռեկտորի առաջին տեղակալ: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երիտասարդ հանրապետականը նախապես պատվիրած է եղել իր և Վարդանյանի աշխատասենյակների ցուցանակները` պաշտոնապես հաստատված չլինելով այդ պաշտոնին: Տեղեկացանք նաև, որ Հովեյանն արդեն զբաղված է բուհը յուրային կադրերով համալրելով, ինչը զայրացրել է բուհ-ի անձնակազմին ու դեռ պարզ չէ, թե ինչի կբերեն հետագա զարգացումները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր