211652_close_icon
views-count2465 դիտում article-date 09:34 07-12-2019

Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանությունները հայտարարում են ՀՀ բնակչությունը մինչև 2050 թվականը 5 մլն դարձնելու մասին (ի դեպ՝ նախկին իշխանությունները խոսում էին 2040-ին՝ 4 մլն բնակչություն ունենալու մասին), սակայն ՀՀ ժողովրդագրական ցուցանիշները ներկայումս ունեն կայուն բացասական միտում: Պետք է փաստենք, որ այդ միտումը շարունակվում է, ավելին՝ մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին: Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 2018 թվականին ՀՀ ազգաբնակչությունը նվազել է 14000-ով, իսկ 2019 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով։ Սրան զուգահեռ մշտական ցուցանիշը նվազել է 8200-ով։ ՀՀ բնակչության նվազման միտումը շարունակվել է նաև սույն թվականին։ Այսպես՝ 2019 թ. հոկտեմբերի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11750-ով։ 2019-ի երեք եռամսյակում բնակչության բնական հավելաճը նվազել է 550-ով, ի դեպ՝ եթե համեմատական անցկացնենք 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա պարզ է դառնում, որ ծնվածների թիվը նվազել է 4,2 տոկոսով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 20-ով։ Պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելով՝ թերթը պարզել է, որ 2019 թվականին ՀՀ-ից անվերադարձ մեկնել է 35549 քաղաքացի, փոխարենը 25692 (գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը) օտարերկրացի է եկել ՀՀ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր