211652_close_icon
views-count4937 դիտում article-date 09:10 07-12-2019

Ինչ նոր մեղադրանք է առաջադրվելու Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը կարող է լրացվել նոր հոդվածով։ Մեզ հասած տեղեկություններով՝ դա լինելու է գործարար Լևոն Մարկոսի գործով։ Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲԸ-ի «Լև Մարսեդ» ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք դեռևս չի առաջադրվել: Ներկայումս այս գործով ՀՔԾ-ում ակտիվ քննություն է վարվում, և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կներգրավվի որպես մեղադրյալ։ Քրեական գործի շրջանակում այս տարվա հունիսի 6-ին Սերժ Սարգսյանն ու Լևոն Մարկոսը առերեսվել էին։ Առերեսումը տևել էր շուրջ 4,5 ժամ։ Լևոն Մարկոսն այս գործով տուժող է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր