211652_close_icon
views-count2956 դիտում article-date 22:21 06-12-2019

Հայտնի դարձան ՀՖՖ նախագահի թեկնածուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը: Ցանկում ընդգրկված են ինչպես ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանող և ընդունված, այնպես էլ չհամապատասխանող և չընդունված թեկնածուները: Մասնավորապես, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: ՀՖՖ Գործկոմի անդամության համար առաջադրվելուն ՀՖՖ կանոնադրությանը չեն համապատասխանում «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ կողմից ներկայացված Հրաչիկ Քանանյանի և «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածությունները: Այսպիսով, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված է 3, իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեում առկա 16 տեղի համար՝ 24 թեկնածություն: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանի՝ վերոնշյալ թեմաների շուրջ կայացած մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր