211652_close_icon
views-count3541 դիտում article-date 15:34 06-12-2019

Լուիս Սուարես. Մեսիին սխալ են հասկացել

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է թիմակից Լիոնել Մեսիի խոսքը, որը «Ոսկե գնդակը» ստանալուց հետո ասել էր, որ մոտենում է ֆուտբոլից՝ իր հեռանալու ժամանակը: «Մեսին ինձ ապշեցնում է, քանի որ բացառիկ է, նա պատմություն է կերտում: Որպես նրա ընկեր և թիմակից, երջանիկ եմ, որ նա ստացավ «Ոսկե գնդակը», դա նրա համար հրաշալի պահ էր: Նրա մեկնբանությունները սխալ են ընկալվել: Երբ մեկը «Ոսկե գնդակ» է նվաճում, նա երջանիկ է, սակայն այդ պահին հուզված է լինում: Լեոն կենդանի էակ է, նա էլ կարող է հուզվել, ինչպես և՝ բոլորս: Նա ցանկանում էր ասել, միգուցե, որ մի երկու տարի հետո տարիքը կսկսի նրա վրա ազդել, որ նա մտածում է այդ մասին: Նրան սխալ են հասկացել: Վստահ եմ, որ Լեո Մեսին դեռ երկար կխաղա», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր