211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:17 06-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, Երևանի Խանջյան փողոցի թունելում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է շինության պատին․ 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել նշված հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.20-ին, Երևանի Մանանդյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ․ «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 07.50-ին, Երևանի Ռիգայի և Արաբկիրի 17-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ․ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Թալին-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել դաշտը․ 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ․ «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գոտկային 4-րդ ողի կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց դիմած 33-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է վթարի հետևանքով: Պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 44-րդ կմ-ին նա հրել է իր «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան, որի ժամանակ մեքենան հետ է ընթացել, և ինքը ընկել է մեքենայի տակ։ Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-21144» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ» և «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-66»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ․ «Նիսան»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.20-ի սահմաներում, Գյումրիի Շչեդրինի փողոցում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր