211652_close_icon
views-count1081 դիտում article-date 13:24 06-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության՝ 9, յուրացման կամ վատնման՝ 4, զենք-զինմթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանային գողության ու գույքի դիտավորությամբ վնասման՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր