2382 դիտում
10:01 06-12-2019
Իշխանությունն ուզում է վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի՞. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության հնարավոր փոփոխություն կազմակերպելու, ինչպես նաև համապատասխան հանրաքվեն կազմակերպելու համար։
Այս տեղեկությունը հաստատել են նաև իշխանությունները: Այս թեմայով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ ձևավորվելիք այդ հանձնաժողովի կազմում իշխանությունները նախատեսում են ընդգրկել բացառապես իրենց հավատարիմ սահմանադրագետների ու իրավաբանների։
Տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։
Բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ համապատասխան փոփոխությունների հանրաքվեն այնքան էլ շուտ չի անցկացվի։
Ըստ նույն աղբյուրների, նախապատրաստական աշխատանքները բավականին ձգձգվելու են, իսկ հանրաքվեն տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի վերջին մոտ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1070 դիտում
12:53 23-09-2022
Արցախի սահմանադրական հանձնաժողովն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական համակարգի
Այս բաժնից
20521 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին