211652_close_icon
views-count7882 դիտում article-date 09:38 06-12-2019

Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ չէր արել Հայաստանի ոչ մի ղեկավար՝ ադրբեջանցի լրագրող․ «Ամերիկայի ձայն»

Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որևէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցած [url=https://www.amerikayidzayn.com/a/5194728.html]քննարկմանն[/url] ասաց Ադրբեջանի լրագրող Սևինչ Օսմանքիզին, ով ստիպված է արտերկրում բնակվել հայրենիքում իր նկատմամբ հետապնդումների պատճառով. «Նա այցելում է օկուպացված Շուշա, երջանիկ գինի վայելում, պարում: Նա արդեն իսկ 3 թե 4 անգամ այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ դա չէր արել Հայաստանի և ոչ մի ղեկավար, քանի որ եթե դու խաղաղ բանակցություններ ես վարում, չպետք է այցելես օկուպացված տարածքներ, իսկ Փաշինյանը նույնիսկ ասաց, թե սա հայերի հողն է» Օսմանքիզիի կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը. «Ավտորիտար ղեկավարներին թշնամի է անհրաժեշտ և եթե այդպիսին չկա, նրանք ստեղծում են այդ թշնամուն մարդկանց համախմբելու համար: Կարծում եմ, դա անում են թե Ադրբեջանում և թե Հայաստանում»: Քննարկմանը մասնակցող [url=https://www.amerikayidzayn.com/a/5194728.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի նախկին թղթակից, Վրաստանում գործող «Ալիք Մեդիայ»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, ով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն էր, նշեց, որ Սևինչ Օսմանքիզին փոքր-ինչ սխալվում է ու եթե Հայաստանի նախկին ռեժիմն իրոք օգտագործում էր ղարաբաղյան հակամարտությունն իշխանությունը պահելու համար, ապա ներկա իշխանություններն այլևս դրա կարիքը չունեն: «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը փոխեց հակամարտության համատեքստը և բազմաթիվ այլ բաներ տարածաշրջանում», համոզված է Խառատյանը. «Այճմ մենք ունենք Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենալեգիտիմ իշխանությունը, որը կարիք չունի շահարկելու հակամարտությունը իշխանության ղեկին մնալու համար»: Անդրադառնալով տարածաշրջանում մամուլի ազատությանը, Խառատյանը նշեց, որ Հայաստանը մամուլի ազատության մակարդակով այսօր տարածաշրջանի առավել ազատ երկիրն է, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է իշխանությունների հակառակորդ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Ուստի, նաև ֆեյք լուրերի մեծ մասը Հայաստանում տարածվում է հենց ներսի ուժերի կողմից: Վրաստանում իրավիճակն այլ է, նշում է քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Եկատերինա Մագալդադզեն: Այստեղ ակտիվ գործում են Ռուսաստանի կողմից սատարվող կեղծ լուրերի տարածողները: Հատկապես դրանք թիրախավորում են ազգային փոքրամասնությունները, որոնք հաճախ են հետևում ռուսական լրատվամիջոցներին. «Նրանք շատ խոցելի են և ենթարկվում են ռուսական ապատեղեկատվության հսկայական ալիքի, իսկ Վրաստանի իշխանությունները հաճախ հիշում են նրանց մասին ընտրությունից ընտրություն»: Ադրբեջանում կեղծիքների տարածման մեջ ներգրավված է հենց այդ երկրի իշխանությունը, համոզված է Սևինչ Օսմանքիզին: Չնայած Ադրբեջանում գործող ավելի քան 600 լրատվամիջոցների, մամուլի ազատության մասին Ադրբեջանում խոսք լինել չի կարող: Ընդհակառակը, իշխանությունները մասնակցում են հակառակորդների դեմ կեղծ լուրերի տարածման գործին. «Այդ կեղծ լուրերի, կեղծ լրատվամիջոցների ստեղծման համար Ադրբեջանում հսկայական գումարներ են ծախսվում, խոսքը գնում է միլիոնների, միլիոնավոր դոլարների մասին: Այնտեղ ստեղծվել են թրոլների մի ողջ բանակներ»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Օսմանքիզին նշեց, որ չնայած որոշ խաղաղարար նախաձեռնությունների, ներկա զարգացումներն իրեն լավատեսություն չեն ներշնչում: Այսօր մեծացել է նոր սերունդ, որը չի տեսել լայնածավալ պատերազմի սարսափները և պատրաստ է խնդիրը լուծել պատերազմի միջոցով, նշում է ադրբեջանցի լրագրողը: Արսեն Խառատյանն իր կողմից նշեց, որ այնուամենայնիվ ավելի լավատես է. «Այդ նույն սերունդը կարող է հրաժարվել ռազմականացված հռետորաբանությունից: Իրականում ես թունելի վերջում որոշակի լույս եմ տեսնում»:

Նմանատիպ նյութեր