211652_close_icon
views-count4082 դիտում article-date 09:01 06-12-2019

«Փնտրվում» են իրական մարդասպանները․ ովքե՞ր են կատարել Մարտի 1-ի 10 սպանությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերի բացահայտման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ 10 սպանությունները չեն կատարվել ոստիկանության կամ բանակի կողմից: Ոստիկանության աշխատակիցներին կարգադրել են օդ կրակել միայն այն բանից հետո, երբ արդեն զոհերը եղել են: Իսկ կարգադրել են կրակել, որպեսզի թաքցնեն հետքերը: Հետագայում ոստիկանության աշխատակիցներին տարբեր գրավիչ առաջարկներ են արվել իրենց վրա վերցնելու սպանության պատասխանատվությունը՝ դրա դիմաց խոստանալով խոշոր դրամական պարգևներ և չափազանց փոքր պատժաչափեր, բայց ոչ ոք չի համաձայնել: Հետո ապացույցներն այնպես են խճճել, որ շատ դժվար է բացահայտել, թե իրականում ովքեր են եղել իրական մարդասպանները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր