211652_close_icon
views-count17465 դիտում article-date 23:59 05-12-2019

Մոսկովյան դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտադրել է 650 հազար եվրո վճարել լատվիական բանկին

Մոսկովյան դատարանը մասամբ բավարարել է ABLV լատվիական բանկի քաղաքացիական հայցն ընդդեմ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, որով վերջինը պահանջում էր երգչից վճարել շուրջ 4 մլն եվրո՝ հիփոթեքային վարկի վերաբերյալ սահմանված տուգանքը, նաև՝ տոկոսադրույքները։ Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, Կիրկորովի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասամբ է բավարարել հայցը, և երգիչը կվճարի բանկին միայն 651 հազար եվրո։ Դատական նիստն ընթացել է դռնփակ։ Կիրկորովի փաստաբաններն առաջարկել են բանկին միջազգային համաձայնագիր կնքել, սակայն հայցվորը մերժել է առաջարկը։

Նմանատիպ նյութեր