211652_close_icon
views-count1575 դիտում article-date 23:15 05-12-2019

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի հաշվետու միջոցառմանը։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջը: Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրի փորձագետներն ու վերապատրաստող մենթորները ներկայացրել են իրենց կողմից մշակված մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև պատմել նախատեսվող միջոցառումների մասին: «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրն իրականցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Տանյա Ռոդոչայը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր