211652_close_icon
views-count1449 դիտում article-date 22:31 05-12-2019

Հայաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից քննարկումները վարում էր Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, իսկ պերուական կողմից՝ Եվրոպայի 2-րդ տնօրինության ղեկավար Դավիդ Մալագան։ Կողմերը ներկայացրին Հայաստանում և Պերուում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ բարեփոխումների ընթացքը։ Քննարկվեց հայ-պերուական հարաբերություններին, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հնագույն քաղաքակրթությունների ֆորում), զբոսաշրջության և մշակութային կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական։

Նմանատիպ նյութեր