211652_close_icon
views-count13501 դիտում article-date 20:43 05-12-2019

Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին հանձնեցին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 5–ին, տեղի ունեցավ Արցախում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հուղարկավորությունը, հայտնում է [url=https://news.am/arm/news/548345.html?fbclid=IwAR0OxOiu4jmiq4jA-U_ClxA7qzzEOLa5sJHVqXOTdKZSk0Z3MjhlLSJ_VE4]News.am[/url]-ը։ Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանի խոսքով՝ Արթուրը վերջերս էր տեղափոխվել իրենց գյուղ, բայց, որքանով հասցրել է շփվել տղայի հետ, միայն դրական տպավորություն ունի. «Զինվորի մասին կարող եմ միայն աշխարհի ամենալավ բաները ասել։ Իր հետ շփում ունեցել եմ, շատ հանգիստ, խելոք, ընկերասեր եւ հարեւանասեր երիտասարդ էր։ Վերջին 2 տարին է մեր համայնքում բնակվել, մինչ այդ Մասիսում իր մայրիկի հետ էր ապրում»։ Մահացած զինծառայողի մորեղբոր խոսքով՝ Արթուրը ոչ մի փաստաթուղթ չի ունեցել եւ ինքնակամ էր ներկայացել զինվորական կոմիսարիատ. «Տաղանդավոր եւ խելոք երիտասարդ էր, շառից ու փորձանքից հեռու, ոչ խմում էր, ոչ՝ ծխում։ Ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, ինքն իր հոժար կամքով ներկայացել էր զինկոմ ու կամավոր գնացել էր ծառայության, որպեսզի հայոց բանակում ծառայեր»։ Հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ դեպքի առավոտյան են զանգել եւ հայտնել Արթուրի մահվան լուրը։ Հիմա էլ սպասում են, որպեսզի քննությունն ավարտվի եւ պարզ դառնա, թե որն է եղել մահվան պատճառը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/548345.html?fbclid=IwAR0OxOiu4jmiq4jA-U_ClxA7qzzEOLa5sJHVqXOTdKZSk0Z3MjhlLSJ_VE4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր