211652_close_icon
views-count12918 դիտում article-date 18:10 05-12-2019

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են Opel-ն ու Nissan-ը, Nissan-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ռիգայի և Արաբկիր 17 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արման Թ-ի վարած Opel մակնիշի 36 MQ 440 համարանիշի և Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արա Վ-ի վարած Nissan մակնիշի 35 ԼR 931 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտն Քրիստինե Ա-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ վարորդներից Արման Թ-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ավտովթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր