211652_close_icon
views-count1529 դիտում article-date 15:52 05-12-2019

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար»,- ասված է որոշման մեջ: «Հավատացնում եմ, որ կարճ ժամանակում ՀՀ քաղաքացիները կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրի ոլորտում»,- ասաց Սուրեն Թովմասյանը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թովմասյանի թեկնածությունը ներկայացվել է կադրային բանկից, որի մասին ինքը հայտարարել էր ամիսներ առաջ: Նշենք, որ շաբաթներ առաջ այդ պաշտոնից հրաժարական էր տվել Սարհատ Պետրոսյանը: Նա հայտարարել էր, որ խնդիրներ ունի Քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր