211652_close_icon
views-count1861 դիտում article-date 11:58 05-12-2019

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց­կացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մա­սին օրենքը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքը:

Նմանատիպ նյութեր