211652_close_icon
views-count6435 դիտում article-date 10:01 05-12-2019

Ոստիկանության ՊՊԳՎ-ն դատի է տվել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի մարտին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջով: Իսկ, ահա, գումարի չափը կազմում է 2 միլիոն 700 հազար դրամ: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն, ըստ էության, հիվանդանոցի անվտանգությունն է պահպանել, սակայն հիվանդանոցը ծառայության դիմաց վարչությանը չի վճարել, ինչն էլ վիճարկվում է դատարանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր