211652_close_icon
views-count2692 դիտում article-date 20:42 04-12-2019

«Ոսկե գնդակի» մրցանակակիրը Դոնալդ Թրամպին խելագար է համարել

ԱՄՆ-ի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, որը արժանացավ 2019թ. «Ոսկե գնդակին», հայտնել է նոր մրցաշրջանում իր ցանկությունների մասին: «Պատմության մեջ դեռ ոչ մի ազգային հավաքականը չէր հաղթել Օլիմպիական խաղերում՝ աշխարհի առաջնությունում հաղթելուց անմիջապես հետո: Ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ում նոր նախագահ լինի: Այս մեկը պարզապես խելագար է: Ես կողմ եմ ռադիկալ դեմոկրատ-թեկնածուի օգտին, որը կկարողանար բարեփոխել համակարգը, որը ոչ մեկի համար չի աշխատում, բացառությամբ փողատերերի: Մենք պետք է հոգ տանենք բնակչության ցածր խավերի համար, ներառյալ նրանց, ովքեր քվեարկում են Թրամպի օգտին: Նրան սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի կարիք ունեն», ասել է Ռապինոն: Նշենք, որ աշխարհի առաջնության ժամանակ Ռապինոն հայտարարել էր, որ նման կարգի մրցաշարը հնարավոր չէ նվաճել առանց միասեռականների. «Լինել միասեռական և հաջողության հասնել աշխարհի առաջնությունում՝ ինձ համար դա շատ հաճելի է», ասել էր Ռապինոն:

Նմանատիպ նյութեր