211652_close_icon
views-count94512 դիտում article-date 20:24 04-12-2019

Կապան քաղաքի «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքից «կրծքավանդակի ձախ կեսի, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Ռ. Հայրումյանի հետ ֆինանսական հարցերի շուջ ծագած վիճաբանություն էր ունեցել Կապանի բնակիչ՝ 31-ամյա Վարդգես Հայրապետյանը, որի ժամանակ վերջինս վնասվածքներ էր պատճառել Ռ. Հայրումյանին։ Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր