211652_close_icon
views-count1835 դիտում article-date 18:11 04-12-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը: Այցի հիմնական նպատակն է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և մանկավարժական ներուժը, իսկ քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ: Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում ընդգծեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը, կարևորելով՝ ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը: Ըստ նախարարի՝ բուհերի միջև փորձի փոխանակումը կդառնա ամուր հիմք՝ գործնական համագործակցության համար: Զրուցակիցները քննարկեցին համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները: Վիկտոր Պանչենկովն էլ իր հերթին կարևորեց համաձայնագրի կնքումը՝ երկու կողմերին մաղթելով արդյունավետ համագործակցություն: Աշխատանքային քառօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կունենա հանդիպումներ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի հետ, կլինեն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 911 ծառայությունում, հանդիպում կունենան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անձնակազմի հետ, կլինեն նաև Հայ-Ռուսական հումանիտար կենտրոնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր