211652_close_icon
views-count1197 դիտում article-date 18:00 04-12-2019

ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի և Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի հետ։ Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները և ներկայիս գերակայությունները: Կողմերը քննարկել են ՀԲ «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրում ներառված «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվող՝ «Արտահանողների զարգացման» դրամաշնորհային ենթածրագիրը, որի առնչությամբ փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը, հետագա անելիքները և նախարարության առաջարկությունները։ Փոխնախարար Վարոս Սիմոնյանն առաջարկներ է ներկայացրել՝ կապված «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի «Որակի ենթակառուցածքների արդիականացման» ենթածրագրի իրագործման հետ։ Երկուստեք կարևորվել է միջոցառումների ժամանակին իրականացումը և արդյունավետության բարձրացումը։

Նմանատիպ նյութեր