5620 դիտում
16:17 04-12-2019
Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը
Այսօր՝ դեկտեմբեր 4-ին, 56 տարեկանում, կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը: Վերջին երեք օրերին երաժիշտը գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.: Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաեւ դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում:
Նմանատիպ նյութեր
2804 դիտում
21:03 03-03-2015
Այսօր մեծագույն երաժիշտ, երգիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է. տեսանյութ
1942 դիտում
21:30 26-04-2014
Արմեն Աշոտյանը և Արմեն Գևորգյանը՝ նախարարներ
Այս բաժնից
505 դիտում
14:23 24-04-2024
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին