2944 դիտում
16:56 04-12-2019
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին
Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է նոյեմբերի 27-ից 28-ը Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին:
Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին:
Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի հաճախորդներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելությունները, մասնավորապես՝ «eRegulations Armenia» նոր հարթակը, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարևոր 18 ընթացակարգերը։ «eRegulations Armenia» -ն կծառայի որպես ուղեցույց Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:
Կարևորելով գործարար և ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել «eRegulations Armenia» հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ դրանք պարզեցնելով, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության բարձրացմանը և բիզնեսի ծախսատարության նվազեցմանը:
«eRegulations Armenia» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ջանքերով։
Հայաստանի պատվիրակության կազմում էին․ «ՄԱԶԾ Հայաստան» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Կարինա Սարգսյանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
853 դիտում
18:36 02-12-2015
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին
1057 դիտում
15:58 02-04-2022
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին
5125 դիտում
17:56 26-04-2018
Հայաստանը մասնակցել է Դուբայում կայացած «ATM Dubai 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
454 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
247 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը