211652_close_icon
views-count1481 դիտում article-date 16:43 04-12-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Լիտվայի և Հայաստանի միջև ձևավորված դիվանագիտական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խոսել է Լիտվայի հայ համայնքի և նրա հոգևոր խնամքի մասին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը վերհիշել է արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լիտվացիների կողմից ցուցաբերված զորակցությունը: Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ևս անդրադարձել է երկկողմ հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին` կարևորելով նաև փորձի փոխանակումը երկու երկրների միջև: Լիտվայի հայ համայնքի առնչությամբ Ստանիտե-Տոլոչկիենեն հաստատել է, որ հայերը հարգված քաղաքացիներ են, որ իրենց օգտակար ներդրումն են բերում տարբեր ոլորտներում: Հանդիպմանը խոսվել է նաև Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու փոխհարաբերությունների մասին: Վերջում դեսպանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով Մայր Աթոռում պահպանվող հոգևոր-մշակութային արժեքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր