211652_close_icon
views-count108122 դիտում article-date 13:17 04-12-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. շակալների ոհմակը հոշոտել է 25-ից ավելի ջայլամների, մի քանիսին էլ վիրավորել. բնակիչները հավատում են, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը բարի կամք կդրսևորի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Աթուր Զաքարյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը: Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել են 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել: Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամները շակալի, թե աղվեսի կողմից են հոշոտվել: Նշված ֆերման վարկով ստեղծել է Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար: Տեղում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս: Ֆերմայի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին. «Նշված տարածքը ամայի էր, ֆերմայի տերը նախ բարեկարգեց տարածքը, կատարեց ծառատունկ և ստեղծեց ջայլամաբուծարան, ինչի շնորհիվ 15-ից ավելի՝ նախկինում գործազուրկ քաղաքացիներ արդեն աշխատանք էին ճարել և հոգում էին իրենց հանապազօրյա հացը: էս ամենը ֆերմայի սեփականատերն արել է վարկ վերցնելով ու հիմա ուզում ենք հավատալ, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը գոնե 2 տարի կսառեցնի տոկոսադրույքները, ինչը մեծ օգնություն կլինի բանկի կողմից Ա. Ասատրյանին»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր