211652_close_icon
views-count1221 դիտում article-date 13:06 04-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 3, շորթման, հարկերից խուսափելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելու կամ հարկադրելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պոռնկագրական նյութեր տարածելու, ինքնիրավչության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և խարդախության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր