211652_close_icon
views-count1484 դիտում article-date 11:48 04-12-2019

ԱԺ-ն քննարկում է շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոցով և որ ժամերին: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես՝ Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները: Կսահմանվի նաև տեղական տուրք, նախատեսված է 50 հազար դրամի չափով»,- ասաց Գաբրիելյանը:

Նմանատիպ նյութեր