211652_close_icon
views-count1030 դիտում article-date 10:56 04-12-2019

ԱԺ-ն դեմ քվեարկեց Ազգային անվտանգության մարմինների ղեկավարներին համակարգից դուրս անձանց նշանակելու ԼՀԿ նախագծին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/04/parliament/3156056?fbclid=IwAR1tXN0IcEgTu9nIYcpzzBWJpZuXdifSlZd_F38-zxdr3vJoCImJEOL75-Y]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին: Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Երեկ բավականին թեժ քննարկում տեղի ունեցավ, առաջին ընթերցմամբ մենք ընդունել էինք նախագիծը, որ առաջինից երկրորդ ընթերցում թերությունները շտկվեն, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց նա: Օրենքը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների 19 կողմ, 89 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ օրենքի նախագծին ի սկզբանե դեմ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 17 մանդատ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/04/parliament/3156056?fbclid=IwAR1tXN0IcEgTu9nIYcpzzBWJpZuXdifSlZd_F38-zxdr3vJoCImJEOL75-Y]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր