211652_close_icon
views-count127886 դիտում article-date 10:50 04-12-2019

Վրաերթ Երևանում. շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մնոյանը իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանություն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ վարորդ Ս. Մնոյանը աշխատում է Թալինի հիվանդանոցում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված հիվանդանոցին: Վարորդը Թալինի հիվանդանոցից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխել վիրավորին և վերադառնում էր Թալին: «Աստղիկ» բժշկական կենտրոնից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորը սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում և դպրոցի ամենագերազանցիկ սաներից է և սիրված աշակերտ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր