211652_close_icon
views-count1350 դիտում article-date 09:25 04-12-2019

Քաղաքական ուժերը դարձյալ անտեսում են ՏԻՄ ընտրությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ 6 մարզի 12 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Բացի դրանից, ևս 4 համայնքում արտահերթ ընտրություններ են։ Արագածոտնի մարզի Ավան և Արարատի մարզի Տափերական համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են, իսկ Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։ Ուշագրավ է, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակով այս անգամ էլ կարելի է ասել, որ քաղաքական ուժերը ներկայացված չեն ՏԻՄ ընտրություններում։ 14 համայնքից միայն Արմավիրի մարզի Ծիածան և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում են առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական։ Սակայն նրանց էլ կուսակցությունը չի առաջադրել, այլ ինքնաառաջադրվել են։ Առաջադրված մնացած բոլոր թեկնածուները անկուսակցական են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր