211652_close_icon
views-count4514 դիտում article-date 23:30 03-12-2019

Ոստիկանները գողությունից մեկ օր անց հայտնաբերեցին գրպանահատին. ՏԵՍԱՆՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 39 երթուղու ավտոբուսում մի կնոջ գրպանից դրամապանակ են գողացել, որի մեջ եղել է փող: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց կասկածվողը հայտնաբերվեց: Դեկտեմբերի 2-ին, Ժամը 11.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Սեբաստիա փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 21-ամյա մի բնակչի: Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր