1535 դիտում
21:34 03-12-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանին:
Ողջունելով պարոն Մորանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել քննարկելու երկկողմ օրակարգը:
ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Փոխվարչապետը Դեյվիդ Մորանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններն ու անդրադարձել Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ-ի շուկա մուտք գործելու հարթակ հանդիսանալու գաղափարին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ բրիտանական դասական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, ինչպես նաև հավելել է, որ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում յուրաքանչյուր ուղղությամբ Միացյալ Թագավորության ծրագրերի իրականացումը անգնահատելի ներդրում է երկրի զարգացման գործում:
Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կառուցողական հունով համագործակցելու և զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջև:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
23:22 30-10-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
1311 դիտում
21:24 02-02-2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Այս բաժնից
934 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
541 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
364 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը