211652_close_icon
views-count1284 դիտում article-date 19:55 03-12-2019

EU4Digital-ը գործարկել է իր www.eufordigital.eu կայքէջը, նաև՝ հայերեն լեզվով

EU4Digital-ը գործարկել է իր www.eufordigital.eu կայքէջը: Այն բազմալեզու հարթակ է, որը տեղեկություններ, նորություններ և աղբյուրներ է հավաքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում թվային տնտեսության ու հասարակության զարգացմանն ուղղված Եվրոպական միության աջակցության մասին: Թվային շուկաների ներդաշնակեցումը ԵՄ քաղաքականության հիմնական խնդիրներից է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու գործում: Այս ոլորտում ԵՄ աջակցությունն իրականացվում է «EU4Digital» նախաձեռնության միջոցով, որը մեկտեղում է ոլորտում առաջնահերթ գործողություններն ու ծրագրերը: «EU4Digital» կայքէջում ներկայացված է այդ աջակցությունը՝ նախաձեռնության վեց թեմատիկ ոլորտների ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ էջ՝ համապատասխան տեղեկություններով, նորություններով, իրադարձություններով և հաջողության պատմություններով. ● Հեռահաղորդակցային կանոններ. իմացե’ք, թե ինչպես ԵՄ աջակցությունն օգուտներ կբերի քաղաքացիներին և գործարարությանը ռոումինգի ծախսերի կրճատման, մրցակցության ու ներդրումների խթանմանը նպաստող ավելի ուժեղ կարգավորումների, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպաանության և լայնաշերտ ինտերնետի նոր հնարավորությունների միջոցով: ● Վստահություն և անվտանգություն. թվային տնտեսության ոլորտում վստահության և անվտանգության զարգացմամբ ԵՄ աջակցությունը դյուրացնում է էլեկտրոնային գործարքները՝ դրանք դարձնելով ավելի անվտանգ, արագ ու էժան, ինչպես նաև նպաստում է հույժ կարևոր թվային ենթակառուցվածքների կայունությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, էներգետիկան, տրանսպորտը կամ բանկային գործը: ● Էլեկտրոնային առևտուր. անթուղթ առևտրի և էլեկտրոնային ենթակառուցվածքի շնորհիվ արտահանման պարզեցված ընթացակարգերը կնպաստեն սահմանային ձգձգումների նվազմանը, գործողությունների անվտանգության բարձրացմանը, ծախսերի կրճատմանը և թվային տնտեսության մրցունակության բարելավմանը: ● ՏՀՏ նորարարություն. իմացե’ք, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում ՏՀՏ նորարարություններին՝ լավագույն հետազոտությունների փոխանակման ու միջսահմանային ներդրումների խրախուսման, տարածաշրջանային ստարտափների համար ԵՄ շուկաների բացման ու տաղանդավոր երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծման նպատակով: ● Էլեկտրոնային առողջապահություն. էլեկտրոնային առողջապահության համակարգերին ուղղված աջակցությունն օգտակար կլինի հիվանդների, ինչպես նաև առողջապահական համակարգերի ու մասնագետների համար՝ նպաստելով քաղաքացիների առողջության բարելավմանը, խնամքի ապահովման արդյունավետության բարձրացմանը, ապահովագրողների պատասխանատվության բարձրացմանը և կարգավորումների բարելավմանը: ● Էլեկտրոնային հմտություններ. աջակցելով թվային հմտությունների զարգացմանը՝ ԵՄ-ն օգնում է հմտությունները համապատասխանեցնել զարգացող ոլորտների պահանջներին՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը և դինամիկ տնտեսական աճին: Այս թեմատիկ էջերից զատ, կայքի բովանդակությունը հնարավոր է որոնել նաև ըստ երկրների էջերի՝ դրանցում հավաքելով համապատասխան նյութեր, որոնք հասանելի են նաև ազգային լեզուներով, ներառյալ հայերենով: Ի լրումն թվային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությանը, նորություններին, իրադարձություններին և հաջողության պատմություններին՝ «EU4Digital» կայքէջում առկա է նաև գրադարան, որտեղ ներկայացված են ոլորտի վերաբերյալ զեկույցներ, համաձայնագրեր, ծրագրային փաստաթղթեր, գիտական հրապարակումներ, ուսումնասիրություններ և տեղեկատվական թերթիկներ: Նյութերը կարելի է որոնել ըստ երկրի, թեմայի և հրապարակման տեսակի: Եվ այսպես, էջանշե’ք www.eufordigital.eu կայքէջը և հաղորդակի’ց եղեք թվային զարգացումներին, ինչպես նաև տեղեկացե’ք, թե ինչպես է ԵՄ աջակցությունն օգնում Արևելյան գործընկերության տարածաշրջանում թվային հասարակության և տնտեսության ստեղծմանը:

Նմանատիպ նյութեր