211652_close_icon
views-count1195 դիտում article-date 19:33 03-12-2019

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղային տաքսիում գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է փող և անձնագիր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.50-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր