211652_close_icon
views-count9531 դիտում article-date 11:50 03-12-2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ում տեղի ունեցավ տարեվերջյան հանդիպում-քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը կազմակերպել էր տարեվերջյան հանդիպում-քննարկում Բանկի ավելի քան 60 մասնաճյուղերի կառավարիչների հետ, որի ընթացքում անդրադարձան նաև տարվա ձեռքբերումներին` մանրածախ բիզնեսի զարգացում, բազմաթիվ նոր պրոդուկտներ, նոր հայեցակարգին համապատասխան մասնաճյուղեր և շատ այլ իրականացված ծրագրերի արդյունքներ: Բանկի ղեկավարների հետ ամփոփիչ հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովման և նրա ձայնը լսելի դարձնելու նպատակով պարբերաբար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տարբեր մարզերում կազմակերպված բիզնես ֆորումների, որտեղ ներկայացվել էին բանկային ծառայություններն ու նոր պրոդուկտները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: Այդ ամենը հաշվի առնելով և ամփոփելով՝ Բանկի ղեկավարների հետ քննարկվեցին մասնաճյուղային ցանցի զարգացման, բարելավման և նոր բանկային պրոդուկտների ներդրման միտումները: Հանդիպում-քննարկումը մեկնարկեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի բացման խոսքով, որին հաջորդեց մասնաճյուղերին խրախուսական հավաստագրերի հանձնումը: ՙՎաճառքների խթանիչ ուժ՚ անվանակարգին արժանացան ՙԿապան՚, ՙՔաջազնունի՚ մասնաճյուղերը՝ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի առավելագույն աճ ապահովելու, ՙԱլաշկերտ՚ մասնաճյուղը՝ միջազգային փոխանցումների գծով առավելագույն վաճառք ապահովելու և ՙՎանաձոր՚ մասնաճյուղը՝ բանկային քարտերի գծով առավելագույն վաճառք իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդների առավելագույն աճ ապահովելու համար: Հավաստագրեր ստացան նաև Բանկի այն աշխատակիցները, որոնք գրանցել էին պրոդուկտների լավագույն վաճառք: Հանդիպում-քննարկումն անցավ բուռն աշխատանքային միջավայրում, մասնաճյուղերի կառավարիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու առաջարկները, քննարկվեցին Բանկի զարգացման ուղիները և դրանց նպաստող պայմանները: Այնուհետև Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչները խոսեցին պրոդուկտների զարգացման հմտությունների և մեխանիզմների մասին՝ ներկայացնելով 2019-ին պրոդուկտների վաճառքի արդյունքները և առաջիկայում նախատեսվող առաջարկները: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»՝ ապագայի հուսալի ճանապարհ… ЕЖЕГОДНАЯ ВСТРЕЧА-ОБСУЖДЕНИЕ В АРМБИЗНЕСБАНКЕ АРМБИЗНЕСБАНК организовал ежегодную встречу-обсуждение с управляющими более 60 филиалов Банка, в ходе которой присутствующие также обсудилидостижения года: развитие розничного бизнеса, множество новых продуктов, соответствующие новой концепции филиалы и результаты многих других реализованных программ. Встреча с руководителями Банка была логическим продолжением бизнес-форумов, которые регулярно организовал Банк в разных регионах для обеспечения обратной связи с клиентом и для того, чтобы их голоса были услышаны, и на которых были представлены банковские услуги и новые продукты, предложения и наблюдения. Учитывая все это и подводя итоги, с руководителями Банка были обсуждены тенденции развития, улучшения филиальной сети и внедрения новых банковских продуктов. Мероприятие началось с приветственной речи заместителя председателя правления ЗАО “АРМБИЗНЕСБАНК” Алены Стратан, после чего состоялась церемония вручения поощрительных сертификатов филиалам. Номинации “Стимулирующая сила продаж” удостоились филиалы “Капан”, “Каджазнуни” - для обеспечения максимального роста кредитного портфеля физических лиц, филиал “Алашкерт” - для обеспечения максимальной продажи по части международных переводов, и филиал “Ванадзор”- для максимальной продажи банковских карт, а также для обеспечения максимального роста клиентов-физических лиц. Сертификаты получили также сотрудники Банка, зарегистрировавшие лучшую продажу продуктов. Встреча прошла в бурной рабочей атмосфере, управляющие филиалов подняли волнующие им вопросы и предложения, обсудили пути развития Банка и способствующие им условия. Затем представители Департамнета развития розничного бизнеса поговорили о навыках и механизмах развития продуктов, представили итоги продажи продуктов в 2019г.и запланированные на будущее предложения. АРМБИЗНЕСБАНК – надежная дорога в будущее …
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր