211652_close_icon
views-count1570 դիտում article-date 10:23 03-12-2019

Երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առն­չությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» ԲԿ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առն­չությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինի­կայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը: «Մենք ուղղակի, հարցմանն ի պատասխան, ինչ տվ­յալ ուզել են, տվել ենք: Թե հետագայում ինչ է եղել, չգիտենք: Մեր հիվանդանոցը որևէ քրեական գործում ներգրավված չէ, և տեղյակ էլ չենք այդ մասին: Պարզապես հարցեր են եղել՝ ինչ երեխաներ կան, որ թողնվել են ծնողների կողմից, ում են տվել մանկատուն և այլն»,- ասել է Արման Բաբլոյանը: Անդրադառնալով «ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ իր հորը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծի­քի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով՝ որդի Բաբլոյանը արձագանքել է, թե նրա մեղքի բաժինը չի տեսնում: «Միանշանակ նա չէր կարող նման բան անել»,- ամփոփել է Արման Բաբլոյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր