211652_close_icon
views-count4410 դիտում article-date 23:03 02-12-2019

Ինգուշեթիայում սամբոյի մրցաշարում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում մարտական սամբոյի մրցաշարի ժամանակ մարզիկներն ու երկրպագուները մարզասրահում զանգվածային ծեծկռտուք են սարքել: «Մենամարտի ժամանակ մարզիկներից մեկը հրել է մրցակցին, երկրպագուների խումբը ներխուժել են տատամի: Մարզահամալիրի անվտանգության աշխատակիցները կարողացել են դադարեցնել կռիվը, կռվարարներին դուրս են բերել մարզադահլիճից, տուժածներ և բերման ենթարկվածներ չկան», հայտարարել է Ինգուշեթիայի ներքին գործերի նախարարությունը: Այլ տեղեկություններով, ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ինգուշ սամբիստը ինչ որ բան չի կիսել Չեչնիայի իր մրցակցի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր