211652_close_icon
views-count50031 դիտում article-date 21:17 02-12-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդը քարով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սևակ Գ-ն իր վարած КамАЗ 5511 մակնիշի 24 ՏՏ 492 համարանիշի ավտոմեքենայով Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին շրջադարձի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Սևակ Գ-ն հետազոտման նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան եղել է քարով բարձված։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր