211652_close_icon
views-count1738 դիտում article-date 18:39 02-12-2019

Մեկնարկել է «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր» խորագրով միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժը միավորեց աշխարհի ավելի քան 113 երկրների, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` հաղթահարելու այդ աղետալի երկրաշարժի հետևանքները: Սպիտակի երկրաշարժի հետևանքներից քաղված դասերը հիմք հանդիսացան լուրջ կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կազմակերպչական փոփոխությունների մեկնարկի համար: Սպիտակի երկրաշարժի երեսունմեկերորդ տարելիցի կապակցությամբ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում ԱԻՆ փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ, դեկտեմբերի 2-ից 7-ը պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ կանցկացվեն 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն: Միջոցառումներն անց են կացվելու պետական կառավարման համակարգի մարմիններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատակիցների և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 նախաուսումնական հաստատության կրթադաստիարակչական կազմի և երեխաների համար, իսկ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման իրականացում» թեմայով գործնական պարապմունք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր