211652_close_icon
views-count2848 դիտում article-date 16:42 02-12-2019

Այսօր Մեսին կստանա «Ոսկե գնդակը». Marca

Այսօր Ֆրանսիայում կկայանա «Ոսկե գնդակի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, մրցանակը կստանա «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին: Մրցանակի համար պայքարում նա առավելության կհասնի «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիկ վան Դեյքի նկատմամբ: «Ոսկե գնդակ» 2019-ը Մեսիի համար կդառնա վեցերորդը. այդ ցուցանիշով նա ռեկորդ կսահմանի՝ առաջ անցնելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (ներկայումս երկու ֆուտբոլիստներն էլ ունեն 5-ական «Ոսկե գնդակ»): Մրցանակի հանձնման արարողութունը կսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Նմանատիպ նյութեր