211652_close_icon
views-count1273 դիտում article-date 22:12 02-12-2019

Ոստիկաններին է հանձնել հանգուցյալ ամուսնու զենք-զինամթերքը

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և վետերանների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին մի քաղաքացուհի ինքնակամ հանձնել է 9 մմ տ/չ ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 38 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտներ։ Նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը գտել է նույն օրը իրենց տանը կից անասնագոմի օժանդակ կառույցում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր