17745 դիտում
16:22 02-12-2019
Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի վրա հարձակման պլանի բացահայտումներին
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/02/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/170728]Ermenihaber.am[/url]-ը։
Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։
Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ նշյալ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։
Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։
Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան։
Նմանատիպ նյութեր
3040 դիտում
16:42 29-01-2020
Իսրայելական մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իսրայել կատարած այցին
2285 դիտում
18:09 27-07-2020
Միջազգային մամուլն արձագանքել է ՄԻԵԴ-ի որոշմանը Գագիկ Խաչատրյանի գործով
Այս բաժնից
388 դիտում
09:52 04-05-2024
Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
400 դիտում
09:18 04-05-2024
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ
1393 դիտում
23:47 03-05-2024
Հզոր ամպրոպային ամպ․ Գագիկ Սուրենյանը երևանյան երկնքի լուսանկար է հրապարակել