211652_close_icon
views-count8508 դիտում article-date 14:03 02-12-2019

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝[/color] Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը և 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0834109001575279932803075.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 5-ին սպասվում են տեղումներ, 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0228562001575279943434122.jpg[/img]

Նմանատիպ նյութեր