211652_close_icon
views-count1209 դիտում article-date 16:58 02-12-2019

Մարվել է նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)` Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:

Նմանատիպ նյութեր