211652_close_icon
views-count7445 դիտում article-date 09:32 02-12-2019

ՌԴ Չիտա մեկնող ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 19-ի. մահացել է նաև վարորդը. Անդրբայկալի մարզում սգո օր է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի: Այս մասին հայտնում է RBC-ն: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մարզում սգո օր է հայտարարվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարը տեղի է ունեցել ավտոբուսի անվադողի խափանման հետևանքով, ինչից հետո վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և տրանսպորտային միջոցը կամրջից ցած է ընկել: Հիվանդանոցում մահացել է նաև ավտոբուսի վարորդը: Նշվում է, որ վիրավորների մեջ կա հղի կին, ում վիճակն այս պահին գնահատվում է ծանր կայուն: Զոհվածների և տուժածների հարազատներին շոկային վիճակից դուրս բերելու համար ներգրավվել է ևս 11 հոգեբան: [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/01/1141860/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում էր TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը, Սրետենսկից դեպի Չիտա մեկնող ավտոբուսը, որում եղել է 43 ուղևոր, Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի (երկարությունը 360 կմ է) 60-րդ կմ հատվածում անսպասելի դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կամրջից ընկել Կուենգա գետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր