211652_close_icon
views-count9699 դիտում article-date 19:52 01-12-2019

Շնորհակալ եմ ծնողներիս. երգչուհի Արփինե Բաբախանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի, դերասանուհի Արփինե Բաբախանյանը նոր երգով է ներկայացել: Արփինեն վերջերս է ամուսնացել: Երգչուհին հարսանիքի ժամանակ ավանդական հարսի պարի փոխարեն հարսի երգ է երգել,ու կարծում է, որ այն ավանդույթ է դառնալու մյուս հարսիկների համար: Օրվա ընթացքում երկրորդ երգի պրեմիերան սպասեցնել չի տվել: Երգը կոչվում է «Շնորհակալ եմ», որը նա նվիրել է իր ծնողներին: «Ես շատ երջանիկ եմ: Ունեմ կողքիս այնպիսի ամուսին, ով միշտ հասկանում ու աջակցում է ինձ, թեև որևէ կապ չունի երգարվեստի հետ: Ես երջանիկ եմ, որ ունեմ այնպիսի ծնողներ, ինչպիսիք իմն են: Երբեք ինձ միայնակ չեմ զգացել որևէ հարցում:Կարևոր է, երբ հարկ եղած դեպքում գլուխդ հենելու տեղ ունես:Շնորհակալ եմ ծնողներիս,որ այսօր կամ ու երջանիկ եմ: Երգովս փորձել եմ հայտնել շնորհակալությունս, թեև ինչ էլ երգեմ ՝ քիչ կլինի». ասաց Արփինե Բաբախանյանը: Արփինեն միշտ երազել է կատարել Արթուր Գրիգորյանի հեղինակած երգերից,որը հատուկ իր համար գրված կլինի: «Շնորհակալ եմ», երգի հեղինակակը Արթուր Գրիգորյանն է, խոսքերը Գրիգոր Կյոկչյանինն են, գործիքավորել է Արմեն Սարգսյանը՝ Բրդեն: Ինչպես տեսնում եք՝ երգչուհու երազանքն իրականություն է դարձել, բայց Արփինեն չի դադարում երազել, ու այս անգամ նրա երազանքն է՝ իրականություն դարձնել ուրիշի երազանքը: ««Քո երազանքը իմ երազանքն է» ծրագիր ունեմ, դա եմ ուզում իրականացնել, որով պիտի իրականացնեմ ուրիշների երազանքները: Այս ծրագրով հնարավորություն պիտի ստեղծեմ նրանց համար, ովքեր իրենց երազանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների». ասաց նա: Ի դեպ՝ Արփինեն տուրիզմի մասնագետ է,կառավարման հոգեբան և այս ոլորտներում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունեցել, սակայն երգից նա ոչ մի կերպ չի կարողացել հրաժարվել և այլժմ համատեղել է իր սիրելի մասնագիտությունները: Շնորհավորում ենք երգչուհուն ամուսնության և երգերի պրեմիերաների առթիվ և մաղթում ստեղծագործական վերելք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր