211652_close_icon
views-count4012 դիտում article-date 19:21 01-12-2019

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նմանատիպ նյութեր