211652_close_icon
views-count2000 դիտում article-date 17:26 01-12-2019

Բորիս Ջոնսոնը մտադիր է փոխել Մեծ Բրիտանիայի պաշտպանության ու անվտանգության ռազմավարությունը

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է վերանայել երկրի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ռազմավարությունը։ Այդ մասին գրում է հեղինակավոր The Times թերթը։ Ջոնսոնի խոսքով՝ հարկավոր է իրականացնել Մեծ Բրիտանիայի անվտանգության բոլոր կառույցների մեծածավալ տեխնոլոգիական մոդեռնիզացում։ «Որպեսզի նրանք կարողանան հակազդել ահաբեկիչների ու հանցավոր խմբավորումների թշնամական ուժերին»,-պարզաբանել է ՄԹ վարչապետը։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բրիտանիան պարտավոր է ամրապնդել համագործակցության բոլոր կապերը Եվրոպայի հետ, անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ի հետ, չնայած Բրեքսիթին։

Նմանատիպ նյութեր