Մոսկվան Վաշինգտոնին խնդրել է չխառնվել իր ներքին գործերին
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Պետդեպի հայտարարություններից հետո կոչ է արել Վաշինգտոնին՝ չմիջամտել ՌԴ ներքին գործերին։
Այդ մասին դեսպանատունը հայտարարել է Twitter-ի իր էջում։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը մտահոգություն էր հայտնել նոր օրինագծի ընդունման վերաբերյալ՝ նշելով, որ դա կարող է օգտագործվել անկախ ձայները ճնշելու համար։
Ավելի վաղ Դաշնային Խորհուրդը հավանություն էր տվել օրինագծին, որը թույլ է տալիս դրսից ֆինանսավորում ստացող արտասահմանցի գործակալներին ճանաչել որպես ֆիզիկական անձ։
Դեսպանատանը հիշեցրել են ռուս լրագրող Մարիա Բուտինայի դեպքը, ով քրեորեն հետապնդվում էր ամերիկյան իշխանությունների կողմից։
«Ռուսաստանցի քաղաքացիներից և ոչ մեկը իրեն անվտանգ չի կարող զգալ ԱՄՆ-ում»,-ասված է հայտարարության մեջ։